«Կենսաբանություն» ուսումնական բնագավառ

4 октября 2022

Պարտադիր ատեստավորում

«Կենսաբանություն» ուսումնական բնագավառ

Թեմա 1․

Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները։

Բովադակություն «Կենսաբանություն» կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ, գրել վերլուծություն 
Հանրակրթության պետական չափորոշիչ 
Հեղինակային կրթական ծրագրի 
Ուսումնական պլան

Բնագիտական բլոգ 

Ուսումնական նյութերի փաթեթ 

Հատկացվող ժամաքանակը 2ժամ

Հանրակրթական պետական չափորոշչի և ՄՍԿՀ հեղինակայի ծրագրի համեմատական ուսումնասիրման համատեքստում, ըստ իս , հետևյալ կետերն են առավել կարևոր.

ՄՍԿՀ

30. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողը զարգացնում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ, ֆիլմ, ռադիոնյութ. սովորում է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:

32. Սովորողի ուսումնական գործունեությունը գնահատվում է կրեդիտային համակարգով։ Սովորողի ուսումնական գործունեության գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները (այդ թվում` ինքնաստուգումներ,

ընթացիկ և ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, լրացուցիչ կրթություն): Սովորողի ուսումնական գործունեության գնահատումը կատարվում է նրա ուսումնական բլոգում տեղադրված աշխատանքների հիման վրա: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

33. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները, այդ թվում՝ 12-րդ դասարանցիների լրացուցիչ կրթության, ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում, համերգներում, մրցումներում:

Հանրակրթական պետական չախորոշիչ

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

Թեմա 2

Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում  

Բովադակություն

Խմբային աշխատանքը ուսումնական գործունեության կազմակերպման մեջ․ 

Ընտանեկան դպրոցի  նախագծեր 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն տեսանկարահանել և վերլուծության մեջ նշել ստացված քայլերը, ապա դրա հիման վրա կառուցել  խմբային աշխատանքի նոր մշակում  ։

<<Healthy Medical>> ամաագիր 

Հատկացվող ժամաքանակը 3ժամ

Հատկացվող ժամաքանակը 3ժամ

Կատարվել է խմբային աշխատանք:

  • Նպատակ՝ հանձնարարված նյութը գենետիկայի թեմայով անգլերենից թարգմանել հայերեն:
  • Ընթացք՝ աշակերտները բաժանվել են երեք խմբի և խմբով աշխատել նյութի հետ:
  • Արդյունքներ՝ թիմային աշխատանք՝ համագործակցային և ինտեգրված դասի էլեմենտներով:

Նմանատիպ աշխատանքները այսուհեր կներառենք մեր ամենօրյա աշխատանքում:

Թեմա 3․

Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին  

Բովադակություն

Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք) 

Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը) 

Արտադրական ուսուցման իրականացան ձևերը 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։  
Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։ 

Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։ 
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ  

Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց -Հասմիկ Ղազարյան   

Գործնական աշխատանքների ժամանակ ստեղծված աշխատաքներ 

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Հատկացվող ժամաքանակը 5 ժամ 

Կարդացի Հասմիկ Ղազարյանի Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց հոդվածը, որը գրված էր նախագծային աշծատանքի փորձ ունեցող ուսուցչի կողմից:

  • Հեղինակը սկզբում կոտրում է թույր կարծրատիպերը նախագծային ուսուցման մասին:

ՙՙԿան սովորողներ, ում աշխատանքի մեջ ներգրավելն առանձին ջանքեր է պահանջում։ Այս սովորողների համար բացարձակ հեղինակություն են իրենց ծնողները, տատիկ-պապիկները, իսկ նրանք չգիտեն՝ ինչ է նախագիծը, ինչպես է հնարավոր սովորել գործն անելու ընթացքում, իսկ ինչպես պիտի սովորեն այն բաները, որոնց տվյալ նախագծի շրջանակներում չեն առնչվում։ Համարում են, որ դա անլուրջ մոտեցում է կրթությանը, ջանք չի պահանջվում, ուրեմն և ոչինչ չի յուրացվում։՚՚

  • Հեղինակը ընդգծում է նախագծային ուսուցման գլխավոր առավելությունները.

ՙՙՙՙՆախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։՚՚՚՚՚

  • Հեղինակը խոսում է նաև նախագծայինաշխատանքի արդյունքների մասին.

ՙՙՙԻնձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում։՚՚՚

Շնորհակալություն հետաքրքիր և օգտակար հոդվածի համար:

Թեմա 4․

Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը 

Բովադակություն

Ինտեգրված գործունեություններով նախագծեր․

Կեննաաբանություն և տեխնոլոգիա

կենաաբանություն և  oտար լեզու, թարգմանություն

Կենաաբանություն + ՏՀՏ

ճամփորդություններ, արշավներ

Ուսումնական ճամբարներ

  Կենսաբանություն կապը տեխնոլոգիայի հետ շատ անմիջական է , քանի որ կենսաբանության դասաժամերի դասվանդողը պետք է իրականացնի տեխնոլոգիական ուսուցում, նույն արտադրական ուսուցուման ծրջանականերում սովորողները մածուն, պանիր , կաթնաշոռ պատրաստելիս իրականացնում են տեխնոլոգիական ուսուցում, կամ կապը ՏՀՏի հետ սերտ կապ ունի քանի որ սովորողները իրականացնում են բլոգային ուսուցում և տեսանյութեր պատրաստելու համար շատ լավ տիրապետում են մոնտաժի ծրագրերին:

նախորդ հարցադրման մեջ ես կազմել եմ ճամփորդական նախագիծ, որում երևում է նաև կենսաբանության կապը ճամփորդությունների և արշավների հետ:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Արտադրական ուսուցում

Էկոտուր

Ինքնակրթության կարևորումը հեռավար ուսուցման ընթացքում

Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց

Ամառային ստեղծագործական բաց—

ճամբարի կազմակերպման կարգ

Հատկացվող ժամաքանակը 5 ժամ

ՈՒւզում եմ առանձնացնել Հասմիկ Ղազարյանի հոդվածը: Հոդվածում խոսվում է նախագծային ուսուցան մասին և նրա հաջողված արդյունքների մասին, բայց ես ուզում եմ առանձնացնել մի հատված.

Կան սովորողներ, ում աշխատանքի մեջ ներգրավելն առանձին ջանքեր է պահանջում։ Այս սովորողների համար բացարձակ հեղինակություն են իրենց ծնողները, տատիկ-պապիկները, իսկ նրանք չգիտեն՝ ինչ է նախագիծը, ինչպես է հնարավոր սովորել գործն անելու ընթացքում, իսկ ինչպես պիտի սովորեն այն բաները, որոնց տվյալ նախագծի շրջանակներում չեն առնչվում։ Համարում են, որ դա անլուրջ մոտեցում է կրթությանը, ջանք չի պահանջվում, ուրեմն և ոչինչ չի յուրացվում։

Նման մոտեցման դեմ պայքարի մի ձև կա՝ ցույց տալը, օրինակ դառնալը։ Դրա համար նախագծային աշխաատնքում ընդգրկում ենք բացառապես նրանց, ովքեր հետաքրքրված են։

Շատ հետաքրքիր մտքեր են և ես համաձայն եմ , պետք է նախագծային ուսուցում իրականացնելու ժամանակ դասավանդողը որպես օրինակ հանդիսանա սովորողի համար, որ սովորողը ինքնն էլ չհասկանա թե ինչպես ներառվեց նախագծին:

Թեմա 5․

ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ 

Բովադակություն

Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)         

 Հեռավար ուսուցում                

Առցանց պարապմունքներ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ կարգերին։

ՏՀՏ-ն կրթական ծրագրերում

Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

Կարդալ հոդվածը, գրախոսել։

Բնագիտությունը գործունեության մեջ

Հատկացվող ժամաքանակը 5 ժամ

Բնագիտությունը գործունեության մեջ, ցանկանում եմ առանձնացնել մեկ հատված և գրախոսել.

Մեր կատարած աշխատանքի գնահատականը սովորողների ձեռք բերած հմտությունների ու գիտելիքների մակարդակն է, նրանց ինքնուրույնության դրսևորումն ու զարգացումը։ Գոհացնող արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել սովորողի հետաքրքրությունը տվյալ գործունեության նկատմամբ։ Այդ նպատակով բնագիտական գործունեության  ընթացքում օգտագործում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ռադիոնյութեր և տեսանյութեր։ Սովորողները նախ՝ ինքնուրույն ուսումնասիրում են նյութը, փորձում ներկայացնել՝ ինչ հասկացան, ի՞նչ հարցեր առաջացան, այնուհետև սկսում ենք ընդհանուր քննարկումը։ Վերջում՝ նյութը թարգմանում ենք։ Արդյունքում ունենում ենք բնագիտական հայալեզու ուսումնական նյութեր, որոնք հարստացնում են մեր էլեկտրոնային գրադարանը, համացանցը, դառնում են  նրանց կրտսեր ընկերների և հատուկ կարիքով սովորողների համար ուսումնական նյութեր։

Համամիտ եմ նախագծի այս տողերի հետ, որովհետև յուրաքանչյուր դսավանդողի կատարած գնահատականքի արդյունքը դա սովորողի ձեռք բերած հմտությունները և գիտելիքների մակարդնակն է մ, որոնք կարողանում են կրառել գործնականում: Սովորողների գիտելիքները բարձ արդյունքի բերելու համար փորձը ցույց է տալիս , որ արդյունավետ է տեսանյութերով ուսուցումը, սովորողների համար ավելի արդյունավետ է ստեղծել ուսումնական տեսադասեր , քանի որ նրանց մոտ լավ է զարգացած լսողական հիշողությունը , որ նաև փաստում են հոգեբանները:

Թեմա 6․

Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Բովադակություն

Ուսումնական ագարակ․ կենդանիների խնամք

Պարտեզապուրակային աշխատանք

Երկրագործական աշխատանքներ

Բուսաբուծության լաբորատորիա

Ուսումնահասարակական աշխատանքներ

Հանօրգուտ աշխատանք, միջավայրի խնամք

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ ուսումնական ագարակի բլոգում հրապարակված նյութերին, մեկնաբանել։ 

Ծանոթանալ նշված հրապարակումներին, մեկնաբանել։

Հատկացվող ժամաքանակը 2ժամ

Ծանոթանալ նշված հրապարակումներին, մեկնաբանել։

Հատկացվող ժամաքանակը 2ժամ

184 ավագ դպրոցի բնագիտական ամբիոնի կենսաբան ուսուցիչների, այդ թվում նաև իմ, իրականացվոլ է եղևնու սերմերի աճեցում ջերմոցային պայմաններում, այնուհետ ծառերի տեղափոխում դպրոցի այգի:

Թեմա 7․

Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Բովադակություն

Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ

Մեդիագրադարան

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ ստորև նշված  ուսումնական նյութերին, գրախոսել․ նշել դրական կողմերը և թերությունները։

Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։

Կազմել ուսումնական նյութերին տրվող պահանջներ, քննարկել խմբի հետ։

Կազմել ուսումնական նյութ, փորձարկել դասարանում, գրել հաջողած կետերը և թերությունները

Հատկացվող ժամաքանակը 2ժամ

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.

    Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:

    Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:

    Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:

    Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Ուսումնական նյութերի տեսակները

    Թեմայի ուրվագիծը

Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։Գործունեությունների ժամանակացույցը։Թեմայի յուրացման գնահատման կարգը։

2.Ուսումնական կայքեր

Գիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը:Այստեղ կան և՛ տեսադասեր և՛ լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:

3.Վեբ-ֆորումներ

Վեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է:

4.Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ

Յուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման:

5.Պատճենահանված բաժանվող նյութեր

Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը

6.Տեսողական դիդակտիկ նյութեր

    Դիագրամներ

    Գրաֆիկներ

    Քարտեզներ

    Լուսանկարներ

7.Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր

8.Ֆլեշմոբ

Ֆլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների, օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում:

9.Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ

Յուրաքանչյուր ուսումնական նյութ կազմելիս փորձում եմ այն համապատասխանեցնել ուսումնական նյութի պահանջներին և հնարավորինս կիրառել վերջինիս տեսակները։Ես դասավանդում եմ կենսաբանություն չկա մեկ դաս որ առանց ուսումնակսն նյութի նախապես պատրաստման մտնեմ դասսրան։Փորձում եմ կիրառել ժամանակակից բոլոր հնարավոր զարգսցնող միջոցները ,որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն դասապրոցեսը(Ուսումնական կայքեր,Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ,ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր,ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ)։

Իմ ստեղծած ուսումական նյութը

Թեմա 8․

Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը 

Բովադակություն

ինքնագնահատում 

սովորողի անհատական պլան 

սովորողի զարգացման բնութագիր 

ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ 

ֆլեշմոբներ 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Ծանոթանալ կրթահամալիրում կիրառվող գնահատման գործիքներին, փորձել առանձնացնել միավորային և ձևավորող գնահատման գործիքները։ 

Ծանոթանալ կարգին, գրախոսել։ 
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ 

Հատկացվող ժամաքանակը 3ժամ

Գնահատման հիմնական գործառույթներ են` սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը, սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը, դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը, սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը, սովորողի անձնային որակների ձևավորման և բացահայտմանը նպաստելը, մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը, չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը, հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Թեմա 9․

Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում  

Բովադակություն

«Սովորող-սովորեցնող» նախագիծ 

անհատականացված ուսուցում, անհատական պլան 

ինքնակրթության նախագծեր 

սովորողի ընտրությամբ գործունեություն 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք

Սովորողը սովորեցնում է լաբորատոր փորձեր

Հատկացվող ժամաքանակը 5 ժամ 

Սովորողների հետ իրականացնում ենք սովորողը սովորեցնում է նախագիծը: երբ իրականացնում ենք արտադրական ուսուցում սկզբում ուսումնասիրում և իրագործում ենք Քոլեջի ուսոնողների հետ , հետ ուսանողները սովորեցնում են են Միջին դպրոցի սովորոցներին: Կամ Լաբորատոր փորձեր ենք իրականացնում Միջին դպրցի սովորողների հետ ապա շրջում ենք կրտսեր դպրոցներով և սովորեցնում ենք նրանց:

Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները. 

Ուսուցիչը պետք է կարողանա՝  

  • հիմնավորել ուսումնական առարկայի ուսուցման նպատակները, կիրառական և գործնական նշանակությունը,  
  • հստակ ձևակերպել դասի նպատակները,  
  • Ընտրել տվյալ թեմայի ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ 
  • Կազմակերպել արտադասարանային աշխատանքներ 
  • Իրականացնել լաբորատոր, գործնական, նախագծային, հետազոտական աշխատանքներ 
  • Ապահովել միջառարկայական և ներառարկայական կապերը 
  • Օգտագործել նպատակային լաբորատոր սարքավորումները

Оставьте комментарий